Newsletter Armenian July/September


Logo ICRANet Logo CAPES Logo Erasmus Mundus Logo FAPERJ Logo MAE

ICRANet Newsletter

2014  -   2015

2016
February/April -  May/June -  October/November -  December/January

2017  -   2018  -   2019


ICRANet Newsletter
Հուլիս – Սեպտեմբեր 2016






1. Մինսկում ԻԿՐԱՆԵՏ-ի նոր կենտրոնը

ԻԿՐԱՆԵՏ-ը եւ Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիան որոշել են ուժեղացնել իրենց համագործակցության կապերը միջազգային գիտական հետազոտությունների ոլորտում: Հուլիսի 18-ին Մինսկում (Բելառուս) պրոֆ. Վլադիմիր Գուսակովի՝ Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի (ԲԳԱԱ) նահագահության ներկայացուցչի, պրոֆ. Սերգեյ Կիլինվիցեյի՝ ԲԳԱԱ-ի նահագահության ներկայացուցչի տեղակալի, պրոֆ. Յուրի Կուրոչկինի՝ ԲԳԱԱ ֆիզիկայի ինստիտուտի տեսական ֆիզիկայի կենտրոնի ղեկավարի, Յուրի Վիբլիյի (տեսական ֆիզիկայի լաբորատորիայում առաջատար գիտաշխատող) եւ պրոֆ. Ռեմո Ռուֆինիի՝ ԻԿՐԱՆԵՏ-ի տնօրենի միջեւ ստորագրվեց մի հավելված, որը կցվեց 2013 թ . սեպտեմբերին կնքված համագործակցության պայմանագրին:

foto

Այս նոր համաձայնագիրը Բելառուսի մայրաքաղաքում ԻԿՐԱՆԵՏ կենտրոն հիմնելու մասին է, որը կլինի գիտական և տեխնիկական անձնակազմով միջազգային ակադեմիական կենտրոն: Պեսկարայից, Հռոմից, Նիցայից, Ռիո դե Ժանեյրոյից և Երևանից հետո, պրոֆ. Ռուֆինիի կողմից ղեկավարվող հետազոտությունների կենտրոն բացվեց Բելառուսում՝ հիմնելով նոր գիտական համագործակցությունների ուղիներ դեպի Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիա երկրներ:
Ի հավելումն Մինսկում հիմնված նոր ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի, համագործությունների համար կնքված պայմանագիրը ապահովում է ԻԿՐԱՆԵՏ-ի և Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի (ԲԳԱԱ) միջև ակտիվ փոխհարաբերություն, և մասնավորապես՝ ապահովում է գիտական անձնակազմի, դպրոցների, դասընթացների, սեմինարների, դասախոսությունների հետագա փոխանակումներ ասպիրանտական և հետասպիրանտական ծրագրերի շրջանակներում՝ որն ընդգրկում է այս նոր կենտրոնի գիտական հետազոտությունների շրջանակը: Բելառուսի հետ բազում տարիների համագործակցությունը հանգեցրել է “IRAP PhD” ծրագրի շրջանակներում Բելառուսի ուսանողներին ասպիրանտական աստիճանների շնորհման, ինչպես նաև Գրեգորի Վերեշչագինին ԻԿՐԱՆԵՏ-ի պրոֆեսորի առաջադրման և կարևոր միջազգային գիտաժողովների կազմակերպման, ինչպիսիք են՝ 2009 թ. Զելդովիչ-95 և 2014 թ. Զելդովիչ-100 գիտաժողովները:
http://www.icranet.org/documents/annex_icranet-nasb_eng.pdf.




2. Նոր համագործակցությունների պայմանագրեր Կոլումբիայի համալսարանների հետ

Նոր պայմանագիր է կնքվել ԻԿՐԱՆԵՏ-ի և Կոլումբիայի “Universidad de Antioquia”-ի միջև սեպտեմբերի 20-ին՝ ԻԿՐԱՆԵՏ-ի տնօրեն պրոֆ. Ռեմո Ռուֆինիի և ճշգրիտ և բնական գիտությունների ֆակուլտետի դեկան՝ պրոֆ.

foto

Նորա Ռեստրեպո Սանչեսի միջև: “UDEA”-ի և ԻԿՐԱՆԵՏ-ի ակադեմիական համագործակցության ամրապնդմանն ուղղված գործունեության կարգավորումը պայմանագրի գլխավոր նպատակն է: Այս պայմանագրի շրջանակներում գործունեությունը բաղկացած է լինելու համատեղ միջոցառումներից, այդ թվում՝ ֆակուլտետի անդամների, հետազոտողների, ուսանողների և ասպիրանտների շարժունությունից, “UDEA”-ի և ԻԿՐԱՆԵՏ-ի ուսումնական և հետազոտական ոլորտների գործունեության բարելավումից, այդ ոլորտներում սեմինարների, գիտաժողովների և կարճաժամկետ կուրսերի կազմակերպումից, տեխնիկական, գիտական, մշակութային և հանրային միջոցառումների աջակցությունից, մասնագիտացված բարձր մակարդակի կուրսերի միջոցով համալսարանում դասախոսների և հետազոտողների ձևավորման հնարավորությունների բարելավումից, ուսումնավարժական և վերապատրաստման կուրսերի կազմակերպումից, տեղի ծրագրերի միջբուհական հետազոտական ոլորտների բարելավումից: Ինչպես նաև կարվեն համատեղ հրապարակումներ, հանրային գիտաժողովներ և այլ միջոցառումներ ուղղված գիտության մասսայականացմանը և յուրաքանչյուր ինստիտուտի ուսումնական և հետազոտական գործունեության տեղեկատվության փոխանակմանը:
Մանրամասների համար այցելել՝ http://www.icranet.org/documents/agreementICRANet-UDEA.pdf.



3. Մեքսիկայում, Վաշինգտոնում և Բրազիլիայում տեղի ունեցած մի շարք դասախոսություններում պրոֆ. Ռուֆինին ներկայացրեց շատ կարևոր արդյունք

foto

Պրոֆ. Ռեմո Ռուֆինին՝ ԻԿՐԱՆԵՏ-ի տնօրենը մի դարակազմիկ արդյունք ներկայացրեց Մեքսիկայի գիտությունների և արվեստի ակադեմիայում ելույթ ունենալով դասախոսությունների բացման արարողությունը, որը տեղի ունեցավ “Լեապոլդ Գարսիա-Քոլինի անվան Վեցերորդ Միջազգային Գիտաժողովին”: Այս վեցերորդ գիտաժողովը տեղի ունեցավ սեպտեմբերի 5-ից 9-ը, որը կազմված էր հիմնական լիագումար դասախոսությունից և երեք զուգահեռ ընթացող սիմպոզիումներից, որոնք ուղղված էին՝ ա) «Մոտենալով սև խոռոչի հորիզոնին», բ) «Քվանտային մեխանիկայի սահմանները», գ) «Կիրառական ֆիզիկայի փորձարկումները» թեմաներին: Իր բացման դասախոսությանը պրոֆ. Ռուֆինին ներկայացրեց “Supernovae, Hypernovae և Binary Driven Hypernovae” թեմայի վերաբերյալ ԻԿՐԱՆԵՏ-ի վերջին հետազոտությունների արդյունքները և բացատրեց պայթող գերնորից առաջացած ուղեկցող նեյտրոնային աստղի գրավիտացիոն կոլապսի կոնցեպտը (տես՝ նկար 1 և նկար 2), ինչպես նաև կրկնակի նեյտրոնային աստղի համակարգի միաձուլումը, որը հանդիսանում է “Astrophysical journal” ամսագրում տպագրված հոդվածի առարկան (տես՝ https://arxiv.org/abs/1607.02400v2)՝ տիեզերքի ամենահեռավոր և բարդ համակարգերից մեկը (ամբողջական պրեզենտացիան՝: http://www.icranet.org/ruffini-mexico և տեսանյութը՝ Youtube-ում https://www.youtube.com/watch?v=qTzFUrkLNfE):

foto

Հաջորդ օրերին գիտաժողովում ներկայացրեց Մեքսիկայի մասնակցությունը (http://www.hawc-observatory.org) “Horizon” դիտակի և “HAWC” աստղադիտարանի նախագծերին և օժանդակումը “Gravitational Waves and Event Horizon” դիտակի ծրագրին (http://www.eventhorizontelescope.org):


Նկար 1: Սխեմայով պատկերված է գերկրիտիկական ակրեցիան և հարկադրված գրավիտացիոն կոլապսը կրկնակի համակարգում:

«Սև խոռոչներ և “gravitational lensing”», ինչպես նաև «գերզանգվածային սև խոռոչներ և “Sagittarius A”» թեմաները ղեկավարեց Սկոտ. Մ. Րենսոմը (ԱՄՆ-ի ազգային ռադիո-աստղագիտության աստղադիտարանից (NRAO) https://www.nrao.edu): Այլ քննարկումներ են եղել քվանտային մեխանիկայի սահմանների, նյութերի ֆիզիկայի և կիրառական ֆիզիկայի փորձարկումների, հյուսվածքային ինժեներիայի, փափուկ մատերիայի, պլազմայի պոլիմերացման, մութ մատերիայի և ռելյատիվիստական կոմպակտ օբյեկտների թեմաներով (ընդհանուր 80 զեկույցներ՝ բաժանված երեք զուգահեռ ընթացող սեմինար-նիստերի):
Պրոֆ. Ռուֆինին Մեքսիկայի կոլեգաների և Իտալիայի դեսպանի՝ Ալեսսանդրո Բուսակայի հետ նաև քննարկեցին Մեքսիկայում ԻԿՐԱՆԵՏ-ի նոր նստավայրի բացման հարցը, ինչպես նաև Մեքսիկայի ուսանողների մասնակցությունը ԻԿՐԱՆԵՏ-ի կողմից կոորդինացվող “IRAP-PhD” ծրագրին (http://www.icranet.org/irap-phd):
հաղորդագրությունը՝ http://www.icranet.org/communication/mexico/PressRelease_eng.pdf.


Նկար. 2: Պրոֆ. Ռուֆինին Հռոմի ԻԿՐԱՆԵՏ-ի նստավայրում ԻԿՐԱՆԵՏ-ի ֆակուլտետի անդամների և IRAP-PhD ծրագրի ուսանողների հետ՝այս հրապարակման արդյունքները ստանալուց հետո:

Սեպտեմբերի 12-ին պրոֆ. Ռուֆինին՝ ԻԿՐԱՆԵՏ-ի տնօրենը, ներկայացրեց այս նոր գիտական արդյունքները Վաշինգտոնի հեղինակավոր “Cosmos Club”-ում, աստղաֆիզիկայի աշխատանքային խմբի ամեն ամիս տեղի ունեցող հանդիպման ժամանակ (https://www.cosmosclub.org/): Ինչպես նաև սեպտեմբերի 13-ին նա հանրային սեմինար վարեց Ռիո դե Ժանեյրոյում՝ “CBPF”-ում (http://www.cbpf.br/), որտեղ տեղակայված է Բրազիլիայի ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոնը:


Fig. 3: Prof. Ruffini at the ICRANet Seat in Rome with ICRANet Faculty Members and IRAP-PhD students just after having obtained the results which led, among others, to this publication.




4. Վերջին հրապարակումները

Պրոֆ. Ռեմո Ռուֆինին ներկայացրեց ԻԿՐԱՆԵՏ-ի գիտնականների նոր հրապարակումը՝ “Գամմա-բռնկումների դասակարգումը և նրանց առաջացման հաճախականությունը”, որը ցանցում տեղադրվել է սեպտեմբերի 9-ին (https://arxiv.org/abs/1602.02732) և տպագրվելու է հեղինակավոր “Astrophysical Journal” ամսագրում:
Այս հրապարակումը հաջորդեց նախորդ “GRB 090510 “կարճ” գամմա-բռնկում կրկնակի նեյտրոնային աստղերի միացումից “Kerr-Newman” սև խոռոչի առաջացման ընթացքում” հրապարակմանը, որը տեղադրվել է ցանցում սեպտեմբերի 6-ին (https://arxiv.org/abs/1607.02400) և նույնպես տպագրվելու է հեղինակավոր “Astrophysical Journal” ամսագրում:
Գամմա-բռնկումները համարվել են մեկ բաղադրիչով համակարգեր, որոնք բնութագրվում են ռելյատիվիստական շիթի արտանետումներով և դասակարգվում են իրենց ֆենոմենոլոգիական հատկություններով որպես “կարճ” գամմա-բռնկումներ, որոնք տևում են 2 վարկյանից պակաս, իսկ մնացածը՝ “երկար” գամմա-բռնկումներ: Նրանց կոսմոլոգիական ծագման բացահայտումը և հսկայական ճառագայթման էներգիան համեմատական տեսանելի տիեզերքում միլիարդավոր գալակտիկաներից ճառագայթմանը, որոնցից յուրաքանչյուրը կազմված է 100 միլիարդ աստղերից չեն փոխել այս պարզեցրած պատկերը: Այդ էներգիայի ճառագայթման մեխանիզմները դեռևս հայտնի չեն, չնայած համակարգում սև խոռոչի գոյությունը միշտ քննարկվել է:

Photo
Նկար 4: Գամմա-բռնկումների հետազոտությունների մեկնաբանությունը “BdHN” մոդելի շրջանակներում

Վերջին տասնամյակում մի շարք հոդվածներում ԻԿՐԱՆԵՏ-ի գիտնականները ներկայացրել են տեսություն, որը ներառում է նոր ֆունդամենտալ ֆիզիկական պրոցեսներ, նոր աստղաֆիզիկական ռեժիմներ և մի շարք նոր մոդելներ, որը հնարավորություն է տալիս հասկանալ գամմա-բռնկումների առաջացման սպառիչ պատկերը: Տարբեր սցենարներ են հնարավոր՝ մասնավորապես գամմա-բռնկումների սկզբնաղբյուր կարող է լինել գերնորի և նեյտրոնային աստղի համակարգը, կրկնակի նեյտրոնային աստղերի համակարգը, կամ էլ՝ նեյտրոնային աստղի և սպիտակ թզուկի համակարգը: Ժամանակի ընթացքում այդ համակարգերը միաձուլվում են, ինչի պատճառով առաջանում է սև խոռոչ և նոր ծնված նեյտրոնային աստղ կամ ավելի մեծ զանգվածով նոր ծնված նեյտրոնային աստղեր: Օգտագործելով գերկրիտիկական ակրեցիայի տեսությունը, որն առաջ է բերվել Ռուֆինիի, Ուիլսոնի և Զելդովիչի կողմից 1970թ. և հետագայում ավելի է զարգացվել ԻԿՐԱՆԵՏ-ի գիտնականների կողմից և “Agile, Swift և Fermi” արբանյակներից ստացված տվյալները, ինչպես նաև աշխարհում ամենամեծ օպտիկական և ռադիո դիտակներով ստացված տվյալները հնարավորություն են տալիս դասակարգելու գամմա-բռնկումների յոթ տարբեր դասեր, որը ներկայացված է http://arxiv.org/abs/1602.02732 հրապարակման մեջ:
“Երկար” գամմա-բռնկումները բաժանվում են “X-ray flashes (XRF)” եւ “binary driven hypernovae (BdHNe)” դասերի: “Կարճ” գամմա-բռնկումները բաժանվում են “short gamma-ray flashes (S-GRF)”, “short gamma-ray bursts (S-GRB)” եւ “ultra-short gamma-ray bursts (U-GRB)” դասերի: Այն գամմա-բռնկումները, որոնք դասակարգված են որպես "հիբրիդ", փոխարենը ավելի լավ են մեկնաբանվում եւ դասակարգվում որպես “gamma-ray flashes (GRF)”: Ներկայացված է յուրաքանչյուր դասի տեսական մեկնաբանությունը տարբերակող սպեկտրալ եւ դիտողական հատկությունները: Մեկ դասի գամմա-բռնկման առաջացման նախնական համակարգը կարող է ժամանակի ընթացքում փոփոխվել եւ հանդիսանալ այդ դասի գամմա-բռնկման ճառագայթման սկզբնաղբյուրը: Միշտ ենթադրվում էր, որ բոլոր գամմա-բռնկումները առաջանում են արդենձեւավորված սեւ խոռոչի վրա ակրեցիայի հետեւանքով, բայց այս նոր դասակարգման համակարգում ակնհայտ է, որ միայն որոշ գամմա-բռնկումների դասերում է ձեւավորվում սեւ խոռոչ, այն էլ միայն ամենաէներգետիկ գամմա-բռնկումներում (BdHNe, S-GRBs եւ U-GRBs): Այս նկարագրության մեջ ամենագեղեցիկ եւ ամենահետաքրքիրն այն է, որ այս դեպքերում հնարավոր է հայտնաբերել սեւ խոռոչի ձեւավորման ժամանակը եւ ուսումնասիրել նրա ակտիվությունը այդ ժամանակահատվածում:

Photo
Նկար 5. Գամմա-բռնկումների յոթ դասերը

Մանրամասների համար դիտել մամլո հաղորդագրությունը՝ http://www.icranet.org/communication/120916/PressRelease_eng.pdf.




5. ԻԿՐԱՆԵՏ-ը մասնակցում է «Եվրոպայի հետազոտողների գիշեր»-ին


Այս տարի Պեսկարայի քաղաքապետարանը “Europe Direct” ծրագրի շրջանակներում, համագործակցելով Կիետի-Պեսկարայի “G. d’Annunzio” համալսարանի և ԻԿՐԱՆԵՏ-ի հետ կրկին մասնակցեցին «Եվրոպայի հետազոտողների գիշեր»-ին: Իրադարձությունն ամեն տարի գրավում է շուրջ 1 միլիոն մարդկանց և այցելուներին առաջարկում է յուրահատուկ հնարավորություն հանդիպելու հետազոտողների և մասնակցելու գիտական գործունեությունների՝ նպատակ ունենալով ցուցադրել ինչպես հետազոտական աշխատանքի հմայքը, այնպես էլ դրա էական սոցիալական ազդեցությունը: Այս իրադարձության ծրագիրը (իտալերեն) կարող եք գտնել այս հղումով՝ http://icranet.org/index.php?option=com_content&task=view&id=1033. Առավոտյան՝ Պեսկարայում գտնվող ԻԿՐԱՆԵՏ կենտրոնը ավագ դպրոցներից հյուրընկալեց ավելի քան 200 աշակերտներ: Պրոֆ. Ռուֆինիի բացման խոսքից հետո երեք դասախոսություններ ներկայացվեցին Տերամոյում գտնվող աստղադիտարանի տնօրեն՝ Ռոբերտո Բուոնանոյի, Աննա Վիրջինիա Պենաչիոնիի և Մարկո Մուչինիի կողմից: Այնուհետև պրոֆեսորներ Ռուֆինիի և Ռուեդայի կողմից ներկայացվեցին հանրային դասախոսություններ http://aurum.comune.pescara.it/ Պեսկարայի հեղինակավոր “Aurum” շենքում: Պեսկարայում գտնվող ԻԿՐԱՆԵՏ կենտրոնը բաց էր հանրության և այցելուների համար, որոնց ուղեկցում էին պրոֆեսորներ Բելինսկին և Քսյուն՝ ասպիրանտների օգնությամբ:





6. ԻԿՐԱՆԵՏ այցելող գիտնականները


Այս ամառվա ընթացքում մի քանի գիտնականներ են այցելել Պեսկարայում գտնվող ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոնական գրասենյակ, որոնց թվում էին՝ պրոֆ. Ասղար Քադիրը (Իրան գիտությունների և տեխնոլոգիաների ազգային համալսարան), պրոֆ. Մանուել Մալեյրուն (“Instituto Tecnológico de Aeronáutica” Բրազիլիա), պրոֆ. Հյունգ Վոն Լին (“Inje” համալսարան, Հարավային Կորեա), պրոֆ. Մարսելո Գուզուն (“UNICAMP” Բրազիլիա), պրոֆ. Քիմ Սանգ Պիոն (“Kunsan” ազգային համալսարան, Հարավային Կորեա), պրոֆ. Նարեկ Սահակյանը (ԻԿՐԱՆԵՏ-Երևանի տնօրենը, Հայաստան):
Բացի այդ, ԻԿՐԱՆԵՏ այցելեցին մի քանի երիտասարդ հետազոտողներ ինչպիսիք են՝ Բոշկաև Քուանթայը (Ալ-Ֆարաբի Ղազախստանի ազգային համալսարան, Ղազախստան), Բախիտժան Ա. Ժամին (Ալ-Ֆարաբի Ղազախստանի ազգային համալսարան, Ղազախստան), Ռաշիդ Ռիահին (Իսֆահանի տեխնոլոգիական համալսարանի ասպիրանտ, Իրան), Իվան Սիուցուն (“CAPES-ԻԿՐԱՆԵՏ” ծրագիր, Բրազիլիա), Սորուշ Շաքերին (Իսֆահանի տեխնոլոգիական համալսարանի ասպիրանտ, Իրան):


Ասղար Քադիր

Մանուել Մալեյրու

Հյունգ Վոն Լի

Մարսելո Գուզու

Քիմ Սանգ Պիո

Նարեկ Սահակյան

Բոշկաեւ Քուանթայը

Ռաշիդ Ռիահի

Իվան Սիուցու
 
Սորուշ Շաքերի